11/12/2014 09:21
ԿԲ նախագահի հետ կարելի է համաձայնվել, եթե ընդունենք, որ Հայաստանում տնտեսություն ընդհանրապես չկա
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նախօրեին, խոսելով դրամի կտրուկ արժեզրկման մասին, հայտարարել էր. «շոկը եկել է դրսից, և այն, ինչ կատարվեց տնտեսական տեսություններից դուրս է»:
Հայ ազգայի կոնգրես կուսակցության վարչությանն անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Չորրորդ իշխանության» հետ զրույցում ասել է, թե այս տեսակետի հետ կարելի է համաձայնել, բայց մեկ վերապահումով: «Եթե ընդունենք, որ Հայաստանում տնտեսություն ընդհանրապես չկա»,- նշել է Խաչատրյանը:
Ըստ Վ. Խաչատրյանի, տեղի ունեցածը կանխատեսելի էր. «Հայաստանի կախվածությունը ՌԴ-ից եկող տրանսֆերտներից մեծ է, այդ գումարները գրեթե հավասար են բյուջեին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համրում: