11/12/2014 15:13
Էկոնոմիկայի նախարարը՝ ԵՏՄ անհամաձայնությունների մասին. Մենք ոչ առաջինն ենք, ոչ` վերջինը
ՌԴ պետական Դուման վավերացրել է Հայստանի հետ ԵՏՄ պայմանագիրը. Բելառուսն ու Ղազախստանը որոշակի տարաձայնություններ ունեն:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ՌԴ-ի հետ Բելառուսի և Ղազախստանի դիրքորոշումների առնչությամբ նշեց, որ ցանկացած տնտեսական հարաբերություների մեջ խնդիրներ լինում են, որոնք կլուծվեն:
«Մենք ոչ առաջինն ենք, ոչ վերջին, իսկ Ղազախստանն ու Բելառոսը կստորագրեն պայմանագիրը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նույնպիսի խնդիրներ ունեցել են նաև այլ միությունները:
Նախարարը վստահ է, որ կողմերը կգտնեն համաձայնության կետեր, անհամաձայնություններն էլ կվերանան: