13/12/2014 09:52
Ղազախստանը չի փորձի արգելափակել ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին. Փորձագետ
«Առաջիկա օրերին Ղազախստան է այցելելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդը: Ենթադրում եմ, որ բացի նավթագազային ոլորտում համագործակցության հարցերից, նա կքննարկի նա ԵՏՄ-ի հետ կապված թեմաներ: Բացի Հայաստանից, որոշվում է նա Ղրղըզստանի անդամակցության հարցը, որին ՌԴ-ն նույնպես հրավիրել է միություն: Ես կարծում եմ, որ չնայած բոլոր սկզբունքային հարցերին, որ Ղազախստանը դնում էր ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրման հետ կապված, չի կարելի Ղազախստանը դիտարկել՝ որպես այդ ինտեգրացիայի հակառակորդ»,- «168 ժամի» թղթակցին ասել է ռուսաստանյան Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը:
Ըստ նրա` Ղազախստանը չի փորձի արգելափակել ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին, բայց պետք է սպասել Մեդվեդի այցին, որի արդյունքներով պարզ կլինի, թե ինչպես կընթանան զարգացումները: