13/12/2014 11:48
Ե՞րբ դուրս կգրվի Արամ Մանուկյանը
«Բժիշկները դեռ չեն ասում, թե երբ նա դուրս կգրվի: Թերևս մի քանի օր էլ կմնա հիվանդանոցում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի որդին` Արեն Մանուկյանը:
Հարցին` ինչպե՞ս է իրեն զգում ընդդիմադիր պատգամավորը, Արենն ասաց, որ առողջականը նույնն է, Ա. Մանուկյանը համապատասխան բուժումներ է ստանում, բայց կոնկրետ ասել, թե երբ դուրս կգրվի այս պահին նա կդժվարանա:
Հիշեցնենք, Ա. Մանուկյանն անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել հինգշաբթի երեկոյան իր իսկ բակում: Պատգամավորը տեղափոխվել էր հիվանդանոց` ուղեղի ցնցում և սալջարդ ախտորոշմամբ: