15/12/2014 11:33
Դոլարը հատեց 480-ի շեմը
Այսօր առավոտյան Երևանի արտարժույթի փոխանակման կետերում 1 ԱՄՆ դոլարի առքի գինը հասել է 480 դրամ: Որոշ բանկերում 1 ԱՄՆ դոլար գնելու համար առաջարկվող գինը հասնում է 495-ի:
1 եվրոյի դիմաց ամենաբարձր փոխարժեքի գինը ԲՏԱ բանկում է. այստեղ 1 եվրևոն գնում են 600 դրամով, վաճառում` 625 դրամով:
Ըստ տնտեսագետների կանխատեսումների` 2015թ. կմտնենք 1 ԱՄՆ դոլարը 500 դրամ փոխարժեքով:
Ինչպես ասում են, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: