15/12/2014 16:02
Գլխավոր դատախազ. Մահվան դեպքերը բանակում կտրուկ և էականորեն նվազել են
Մահվան դեպքերը բանակում կտրուկ, էականորեն և անհամադրելիորեն նվազել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, կարող է հիմա սխալվեմ, բայց կարծում եմ չեմ սխալվում, ընդամենը երկու թե երեք ինքնասպանության դեպք ունեցանանք այս տարի բանակում: Սա այն դեպքում, երբ մենք հնարավորություն ունենք 2010, 2011, 2012 թվականների հետ համեմատություն անել»,- ասաց Գլխավոր դատախազն՝ ավելացնելով.
«Կարծում եմ՝ հիմք կա պնդելու մի բան՝ ունենք կայուն նվազում: Այո, յուրաքնաչյուր դեպքն էլ ցավալի է, դժբախտություն է ու բոլորիս դժբախտությունն է և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ դեպքերը ոչ թե նվազեցնենք, այլ բացառենք»: