15/12/2014 14:38
Արամ Մանուկյանին ծեծողին ազատ են արձակել, քանի որ հանցագործությունը ծանր չէ. Կոստանյան
Արամ Մանուկյանին ծեծելու մեջ կասկածվող անձն ազատ է արձակվել, որովհետև, ըստ համապատասխան մարմնի, դա ծանր հանցագործություն չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Խոսքի ազատությունը պետք է տարբերել վիրավորանքից: Որևէ անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններն անթույլատրելի են»,- ասաց Գևորգ Կոստանյանն՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին՝ կարո՞ղ է արդյոք որևէ պաշտոնյային վիրավորելը մարդուն ծեծելու հիմք լինել:
«Վիրավորական ոճն անթույլատրելի է ցանկացած մարդու կողմից՝ դա կլինի սովորական քաղաքացի, թե պաշտոնյա: Ինչ վերաբերում է դեպքին, քննությունը կպարզի, թե դա ինչի հետևանք էր: Ծեծը, անկախ շարժառիթից, հանցագործություն է»,- ասաց Գևորգ Կոստանյանը: