15/12/2014 12:04
Սիդնեյում ահաբեկիչը գրավել է խանութ-սրճարանը
Այսօր՝ վաղ առավոտյան, ավստրալական Սիդնեյ քաղաքում զինված անձը կամ անձիք գրավել են խանութ-սրճարաններից մեկը, որի ներսում շուրջ 40 հաճախորդներ և աշխատակիցներ կային: Տարբեր տեղեկություններ են ստացվում դեպքի վայրից:
Մասնավորապես խոսվում է, որ ահաբեկիչները կարող են լինել ծայրահեղ իսլամիստներ: Որոշ տեղեկություններով գործում է ոչ թե խումբ, այլ մի հոգի: Ահաբեկչի կողմից երկու պահանջ է հնչեցվել՝ բանակցություններ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի հետ և Իսլամական պետության դրոշը բերել սրճարան:
Պատանդներից 5-ին այս պահին հաջողվել է դուրս գալ սրճարանից: