15/12/2014 14:31
Գ. Սահակյան. Ազատամարտիկների և Արամ Մանուկյանի ծեծի վերաբերյալ հայտարարության տեքստը պատրաստ է
Ազատամարտիկներին ու ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարության տեքստն արդեն պատրաստ է: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ հայտարարության տեքստը թեև համատեղ չի գրվել, բայց այն կընդունվի որպես համատեղ հայտարարություն:
«Հայտարարությունն ինքս եմ գրել և ընդմիջումից հետո այն կընդունվի»,- ասաց նա: