15/12/2014 14:25
Бунт на корабле. Սամվել Ֆարմանյանը նախատում է Գալուստ Սահակյանին
«Ես էլ այն կարծիքին եմ, որ խորհրդարանի խոսնակը պարտավոր էր ԱԺ պատգամավորներին ներկայացներ տեղեկություններ մեր գործընկերոջ ուղղությամբ կատարված ոտնձգության վերաբերյալ, ավելին` պարբերական կապի մեջ լինելով ոստիկանապետի հետ տեղեկություններ ներկայացներ խորհրդարանում, թե ինչպես է ընթանում դեպքի քննությունը»,- ԱԺ ամբիոնից քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը` ավելացնելով, որ սա պարզ տրամաբանություն է և այդ սխալը պետք է ուղղվի.
«Շնորհակալություն»,- հայտարարեց նա ու խոսափողը բավականին կոպիտ ձեռքի շարժումով իրենից հեռացրեց:
«Պարոն Ֆարմանյան, մի շտապեք. Կարող է Ձեզ հարցեր լինեն»,- ամբիոնից նյարդայնացած հեռացող գործընկերոջ ետևից ժպտալով՝ ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ինչին ի պատասխան պատգամավորը արձագանքեց` չեն լինի:
Նշենք, որ մինչ ՀՀԿ-ական պատգամավորի այս քննադատությամբ լի ելույթը ԱԺ ընդդիմությունը` ի դեմս ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության», պահանջեց արտահերթ նիստն ընդհատել ու նիստ անցկացնել ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի վրա հարձակման հարցի վերաբերյալ, սակայն համաձայնություն չստանալով` բոյկոտեց արտահերթը ու լքեց դահլիճը: Ավելի ուշ բոյկոտին միացավ նաև ՀՅԴ-ն: