16/12/2014 14:10
Մ. Բադեյան. ԵՏՄ-ն Հայաստանին չի խանգարում իր արտադրանքը սպառել միջազգային շուկաներում
Հայաստանը, ԵՏՄ-ին անդամակցելով, փորձում է ավելի կաթոլիկ լինել, քան` Հռոմի պապը: Ղազախստանը և Բելառուսը փորձում են փրկել իրենց տնտեսությունները և գտնել նոր շուկաներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀ-ի անդամակցությանը ԵՏՄ-ին, ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նա նշեց, որ Ռուսաստանը խախտում է այն պայմանավորվածությունները, որ գոյություն ունի ԵՏՄ-ի շրջանակներում Բելառուսի հետ:
«Բելառուսը այսօր շուկաներ է փնտրում իր արտադրանքի համար, այդ թվում ԵՄ-ում, Չինաստանում և այլուր»,- նշեց Հ. Իգիթյանը:
Նա ասաց նաև, որ Հայաստանը, ի տարբերություն Բելառուսի և Ղազախստանի, չունի հանձնաժողով, որը կհաշվարկի ԵՏՄ-ին անդամակցության մինուսները:
Արձագանքելով Իգիթյանին դիտարկմանը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը նշեց, որ բոլոր երկրները էլ գնում են դեպի ինտեգրացիա, այդ թվում՝ հարևան Վրաստանը:
«Այսօր Հայաստանին ոչ մի բան չի խանգարում ստեղծել այնպիսի արտադրանք, որը սպառվի միջազգային տարբեր շուկաներում` ԵՄ-ում կամ Չինաստանում»,- նշեց Մ. Բադեյանը: