16/12/2014 15:25
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հայր է դարձել
Հայ շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հայր է դարձել: Ծնվել է նրա առաջնեկը՝ Սարգիսը:
«Քանի որ ես կրում եմ պապիկիս եղբոր անունը, որդուս որոշեցինք պապիկիս անվամբ կոչել»,- Life.panorama.am-ի հետ զրուցում ասաց նորաթուխ հայրիկը:
Նա նաև տեղեկացեց, որ մայրիկն ու փոքրիկն իրենց լավ են զգում:
Գաբրիելն առայժմ հրաժարվեց տրամադրել փոքրիկի լուսանկարը՝ նշելով, որ դեռ վաղ է: Հիշեցնենք, որ Գաբրիել Սարգսյանը և Լիաննա Սարգսյան-Ավոյանն ամուսնացան 2013 թվականի հունիսի 28-ին: