16/12/2014 16:53
Հրանտ Բագրատյանն առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել
ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց վաղն արտահերթ նիստ հրավիրել՝ դոլար-դրամ փոխարժեքի հետ կապված:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, կարծես, դուր եկավ առաջարկը: Նա պատասխանեց, որ իշխանությունները դեմ չեն դրան: Խնդիրը բոլորիս է մտահոգում, քննարկումն օգտակար կարող է լինել, բայց ոչ սիրողական մակարդակով և տեսախցիկների առջև: Միգուցե, փակ քննարկում լինի, որպեսզի տեսախցիկների գայթակղություն չլինի»,- արձագանքեց փոխխոսնակը:
Հրանտ Բագրատյանը արձագանքեց, որ ինքը դեմ չէ նաև այդ փակ քննարկմանը: