16/12/2014 16:30
Եռյակն իշխանություններին հորդորում է չտապալել վաղվա արտահերթը
Խորհրդարանական ուժերը վաղը կրկին արտահերթ նիստ կհրավիրեն: Այս մասին այսօր Եռյակին հերթական նիստի ավարտից հետո հայտարարեց «Ժառանություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Կփորձենք արտահերթ նիստ հրավիրել»,- ասաց նա՝ հավելելով, որ դրա անհրաժեշտությունը խիստ կարևոր է, որի համար հիմք են դառնում երկրում ստեղծված իրավիճակը՝ գնաճ, դրամի արժեզրկում և այլն:
Ռ. Հակոբյանն ընդգծեց, որ քաղաքական ուժերի բոյկոտը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև այդ հարցերին լուծում չտրվի: Նա տեղեկացրեց նաև, որ հրավիրվել է նաև համատեղ նիստ, որին կմասնակցեն խորհրդարանական ընդդիմադիր ուժերը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին հավելեց, որ տնտեսագետ պատգամավորներն աշխատում են համապատասխան փաստաթղթի վրա, որը հիմք կհանդիսանա արտահերթ նիստ հրավիրելու համար:
«Երկրում ստեղծված է աննախադեպ ֆորսմաժորային իրավիճակ, որը բերել է բնակչության աղքատության, գնաճին, և կարծում ենք, որ բոլոր պատասխանատու կողմերը՝ ԿԲ, Կառավարություն, պետք է լինեն դահլիճում»,- շեշտեց նա՝ և հորդորեց բոլոր իր գործընկերներին չտապալել չտապալել առաջարկվող արտահերթ նիստը:
«Պետք է փորձենք ելքեր գտնել, որպեսզի կարողանանք միասին ստանալ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք հուզում են բոլորին: Միայն հղում անել ՌԴ-ին, թե ամեն ինչ պայմանավորված է պատժամիջոցներով, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- ասաց պատգամավորը:
Իսկ թե ՀՅԴ-նը կմասնակցի այս նախձեռնությանը, Ն. Զոհրաբյանը դժվարացավ պատասխանել, սակայն ընդգծեց, որ այդ ուժին ևս եղելէ առաջարկ: ՀՅԴ-ն էլ իր հերթին է համատեղ տեքստ կազմել, համատեղ հայտարարության համար, որը Եռյակի և ՕԵԿ-ի համար ընդունելի չէ»,- հավելեց Զոհրաբյանը:
Նախորդող հրապարակում՝ Եռյակը նոր պահանջներ է ներկայացրել. Ավարտվեց Եռյակ+ՕԵԿ խորհրդակցությունը