16/12/2014 13:27
Ատոմակայանի նախկին փոխտնօրենին 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել
«ՀԱԷԿ» ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին (առանձնապես խոշոր չափերով յուրացնել կամ վատնելը) և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերի (Առանձնապես խոշոր չափերով ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը) հատկանիշներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը:
Ռ. Մովսիսյանը այժմ կալանավորված է:
Մամուլում առկա տեղեկատվության համաձայն՝ օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը։ Արդեն մի քանի օր է Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, իսկ կադրային փոփոխությունները առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին։