16/12/2014 14:17
Նարեկ Գալստյան. ՀՀԿ-ն պետք է շահագրգռված լինի բռնությունների բացահայտմամբ
«Մենք այդ ամենը տեսել ենք ու մեծ հույս ենք հայտնում, որ պատկան մարմինները արագ կպարզեն ծեծի դրդապատճառներն ու կպատժեն պատվիրողներին ու իրագործողներին»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց բռնության դեպքերին:
Ըստ Գալստյանի, ՀՀԿ-ն պետք է շահագրգռված լինի հարցի լուծման ուղղությամբ, որպեսզի մեկ անձի կատարածը չվերագրվի բոլորին:
Նարեկ Գալստյանը նաև հայտարարեց, որ ՍԴՀԿ-ն դատապարտում է ազատամարտիկների ու ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ բռնությունները և մասնակցել է բռնությունը դատապարտող երեկվա բողոքի միջոցառմանը: