17/12/2014 16:05
ԱԺ արտահերթ նիստ՝ փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցով
Քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցով արտահերթ նիստ կանցկացվի այսօր:
«Ֆինանսական շուկայի իրավիճակի վերաբերյալ ԱԺ բոլոր ուժերի մասնակցությամբ նոր նստաշրջան ենք սկսելու, և քննարկելու ենք այսօրվա ամենակարևոր հարցերը, լսելու ենք լիազոր մարմիններին ֆինանսական շուկայում կատարվող դեպքերի վերաբերյալ հարցեր»,-ասաց նա:
ԱԺ նախագահը, սակայն, չհայտնեց նիստը` փա՞կ կլինի, թե՞ բաց: