17/12/2014 09:20
«Երևան Սիթի»-ում «էժան» վարկ են տրամադրում
«Երևան սիթի» ցանցի խանութներից յուրաքանչյուրում այս օրերին մեծ հերթեր են։ Պատճառը ոչ թե այն է, որ սենսացիոն էժան գներով ապրանք են վաճառում կամ էլ ձրի լավաշ, այլ «էժան» վարկ են տրամադրում։ «Դե, Նոր տարվա համար վարկ են տալիս, մենք էլ օգտվում ենք։ Հո առանց սեղանի Նոր տարի չե՞նք անելու»,- ասաց հերթի մեջ կանգնած քաղաքացիներից մեկը:
Վարկը տրամադրվում է 50 հազարից մինչև 2 մլն դրամի սահմաններում, 5 տարի ժամկետով, տարեկան 21 տոկոս տոկոսադրույքով։ «Նոր տարվա աչքալուսանք էր, տունը նստած էինք, հաղորդագրությունը եկավ, չհապաղեցինք, միանգամից եկանք, հիմա սպասում ենք, տեսնենք բանկն ինչ պատասխան կտա»: