17/12/2014 15:16
Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը Ռիչարդ Միլզն է
ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 17-ին Հայաստանում դեսպանի պաշտոնում հաստատել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը: Այս մասին «Twitter»-ի իր բլոգում գրել է արդեն նախկին դեսպան Ջոն Հեֆերնը: Նա գրել է, որ Սենատը հաստատել է նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը նույնպես «Twitter»-ում շնորհավորել է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպաններին: «Նրանք բոլորը կարիերային դիվանագետներ են և լավագույններից»,- գրել է նա:
Միլզը զբաղեցնում էր Բեյրութում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ավելի վաղ նա Մալթայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարն էր:
Նա աշխատել է նաև հյուպատոսական բաժնում՝ Հայաստանի և Ադրբեջանի գծով: