17/12/2014 10:03
ՀՅԴ անդամ Արա Նռանյանը՝ փոխնախարար
«Ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում Դաշնակցություն կուսակցությունը կառավարությունում բարձր պաշտոններ կստանա։ Այս փուլում ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը կնշանակվի նորանշանակ նախարար Վաչե Գաբրիելյանի տեղակալ, այսինքն՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ որոշումից հետո, երբ ՀՅԴ-ն բավական սահուն դուրս եկավ ոչ իշխանական քառյակի կազմից, խոսակցություններ սկսվեցին, թե որոշակի պաշտոններ ստանալու շուրջ ՀՅԴ-ն բանակցություններ է վարում իշխանությունների հետ: