17/12/2014 09:35
Ավտոգազալիցքավորման կետերում գազը անհիմն են թանկացրել
Մի քանի օր է արդեն՝ ավտոգազալիցքավորման կետերում գազը թանկացել է 20-40 դրամով: Մինչդեռ ինչպես «Ժամանակին» «Գազպրոմ Արմենիաից» հավաստիացրել են, իրենք գազի գինը չեն վերանայել, և այն ինչ անում են լիցքավորման կետերը՝ իրենց հետ ոչ մի կապ չունի:
Ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ժամանակ»-ին տեղեկացրել է, որ գործող բանաձևի համաձայն՝ գազալցակայանները իրենց սպառած գազի դիմաց վճարում են յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարկված 1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա մեջ սպառած գազի համար նրանք վճարելու են նոյեմբերի 25-ի կուրսով, երբ դոլարն ամենևին էլ չէր թանկացել: