17/12/2014 16:55
ԱԺ-ն փակ-գաղտնի նիստ է անցկացնում գնաճի ու փոխարժեքի մասով
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խորհրդարանում կգումարվի արտահերթ նիստ՝ փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցով:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվեարկության է դրվում արտահերթ փակ նիստի անցկացնելու վերաբերյալ որոշումը:
Նրա հայտարարությունից հետո վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում խնդրանքն այս անգամ ժամանակին էր լսվել: Իր խոսքում պատգամավորը նշեց, որ մինչ այս պահը, երբ վավերացվում էր Մաքսային օրենքի նախագիծը, շատ տագնապային իրավիճակ է ստեղծվել Հայատանում:
«Կարծում եմ, որ հայտարարված փակ նիստը պետք ընթանա բաց, որպեսզի հանրությանը ներկայացվի բոլոր գործողոթյուններն այդ բռնակցման վերաբերյալ: Մեր շահերից է բխում չմնալ Ռուստատանի անկման փլատակների տակ»,- հայտարարեց պատգամավոր: Նրա խոսափողը անջատվեց.
«Ձեր ժամանակը սպառվեց, ձեր ելույթները բաց կթողարկենք»,- հայտարաեց ԱԺ նախագահը:
Նիստը փակ վարելու վերաբերյալ առաջարկ հնչեց նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից: «Սպեկուլյատիվ աժիոտաժ է ստեղծվել, որի վերաբերյալ Կառավարությունից, ԿԲ-ից ու ԱԺ-ից հասարակությունը համապատասխան պատասխան է սպասում: Ես դեմ եմ քվեարկելու, քանի որ դռնփակ քննարկումն էլ ավելի է մեծացնելու այդ աժիոտաժը»,- հայտարարեց նա:
Հակառակ կարծիքն ուներ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ չէ: «Պետք է փակ լինի, որպեսզի որոշ մարդիկ չօգտվեն առիթից: Համապատասխան իրազեկում հանրությունը կստանա»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ևս դեմ չէր նիստի փակ լինելուն: «Դռնփակ չի նշանակում գաղտնի»,- ասաց պատգամավորը:
Որոշումն ընդունվեց 73 դեմ, 6 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Փակ նիստը սկսված է: