17/12/2014 14:17
Ա. Ջավադյան. Դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժևորման պատճառները վերանայելուց հետո
Ներկայումս դոլարը գերարժևորված է` արժի ավելին, քան՝ նորմալ պայմաններում: Դրա հիմնական պատճառներն են խուճախը ու ոմանց սպեկուլյացիաները: Դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժևորման պատճառները վերանայելուց հետո, քանի որ հիմա դրամը գերարժեզրկված է: Իսկ վերանայելուց հետո այն զգալիորեն կարժևորվի: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա հորդորեց քաղաքացիներին լինել ողջամիտ ու ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանումների վրա սպեկուլյացիաներին:
Բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, նման խուճապով փոխարկումները ուղղակի անիմաստ են:
«Մենք վերահսկում ենք իրավիճակը: Մեր գերնպատակը մնում է գների կայունացումը: Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները պատժվելու են, չկասկածեք»,- շեշտեց նա:
Նա նշեց նաև, որ որոշ տնտեսավարողներ կարող են անհիմն բարձրացնել գները կամ ապրանքը վաճառել արտարժույթով, ինչը արգելված է օրենքով.
«Նման չարաշահումներ բացահայտելու դեպքում խնդրում եմ դիմեք մեզ»:
Հավելելով խոսքը՝ նա շեշտեց, որ Հայաստանն ունի հուսալի և կայուն բանկային համակարգ, բանկերը վճարունակ են և կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում` բնակչության հաշվեհամարները:
«Եթե լինի այնպես, որ բանկերը իրականացնեն որևէ սպեկուլյատիվ գործողություն, այդ թվում հրաժարվեն սպասարկել հաշիվներն ու ավանդները, ապա բանկերը խստորեն կդատապարտվեն»,- հավաստիացրեց ԿԲ նախագահը:
Ի դեպ, շեշտեց նաև, որ Հայաստանը արտարժույթի խնդիր այս պահին չունի և ավելի լավ վիճակում է, քան՝ հարևան Վրաստանը: