17/12/2014 17:02
Փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցով փակ նիստ. Հարցեր տալու համար հերթագրվել է 37 պատգամավոր
Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեց արտահերթ նիստ՝ փոխարժեքի տատանման ու գնաճի վերահսկման հարցով:
ԱԺ արտահերթ նիստը, որն ընթանում է փակ դռների հետևում: Նիստին մասնակցում են բոլոր խորհրդարանական ուժերը: Ներկա են նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ հարցեր տալու համար հերթագրվել է արդեն 37 պատգամավոր: