18/12/2014 16:50
Forbes. Հայաստանը բիզնեսի համար ավելի հարմար է, քան Ռուսաստանն ու Ադրբեջանը
«Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհում բիզնես միջավայրի համար ամենաարդյունավետ երկրների ցանկը, որտեղ ներառված են 146 երկրներ: Հայաստանն այս ցանկում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Ռուսաստանից, Ադրբեջանից ու մի շարք այլ հետխորհրդային երկրներից:
Ըստ Forbes-ի՝ Հայաստանը զարգացրել է ժամանակակից արդյունաբերական սեկտորը և հարևան երկրներ արտահանում է իրականացնում: Պարբերականը հատկանշական է համարում այն, որ Հայաստանը բաց առևտրային սահման ունի իր անմիջական հարևաններից միայն Իրանի և Վրաստանի հետ: Հեղինակավոր պարբերականը հիշեցնում է, որ մյուս երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները փակ են ավելի քան 20 տարի:
Ներկայացնում ենք վարկանշային աղյուսակը.
Հայաստանը զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը`ՀՆԱ (%) 4.6, 1 շնչին ընկնող ՀՆԱ ԱՄՆ դոլարով 6.300, ՀՆԱ-ում առևտրի հաշվեկշիռ -6.9:
Ադրբեջանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը ՀՆԱ (%) 5.8, 1 շնչին ընկնող ՀՆԱ ԱՄՆ դոլարով 10.800, ՀՆԱ-ում առևտրի հաշվեկշիռ 17.5:
Թուրքիան զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը ՀՆԱ (%) 3.8, 1 շնչին ընկնող ՀՆԱ, ԱՄՆ դոլարով 15.300, ՀՆԱ-ում առևտրի հաշվեկշիռ -7.1:
Վրաստանը զբաղեցրել է 47 հորիզոնականը ՀՆԱ (%) 2.5, 1 շնչին ընկնող ՀՆԱ, ԱՄՆ դոլարով $ 6100, ՀՆԱ-ում առևտրի հաշվեկշիռ -8.6:
Ռուսաստանը զբաղեցրել է 91 հորիզոնականը ՀՆԱ (%) 1.3, 1 շնչին ընկնող ՀՆԱ, ԱՄՆ դոլարով 18.100, ՀՆԱ-ում առևտրի հաշվեկշիռ 3.5:
Ղազախստանը զբաղեցրել է 65 հորիզոնականը ՀՆԱ (%) 5.0, 1 շնչին ընկնող ՀՆԱ, ԱՄՆ դոլարով 14.100, ՀՆԱ-ում առևտրի հաշվեկշիռ 0.9:
Ղրղստանը զբաղեցրել է 101 հորիզոնականը ՀՆԱ (%)7.4, 1 շնչին ընկնող ՀՆԱ, ԱՄՆ դոլարով 2500, ՀՆԱ-ում առևտրի հաշվեկշիռ -15.6:
Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել հետևյալ 11 գործոնները` գույքային իրավունքներ, ինովացիա, հարկեր, տեխնոլոգիաներ, կոռուպցիա, ազատության (անձնական, առևտրային և դրամական), բյուրոկրատիա, ներդրողի պաշտպանություն և ֆոնդային շուկայի կատարողական: Զեկույցը հաշվի են առնվել նաև միջազգային հետևյալ կազմակերպությունների` Freedom House, Heritage Foundation, Transparency International-ի, Համաշխարհային բանկի և Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված զեկույցները: