18/12/2014 14:18
Մուտքն արգելված է. «Օրենքով գողերը» Հայաստան չե՞ն գա
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը facebook-յան իր էջում հերքում է այն լուրերը, թե Հայաստան են ժամանելու «օրենքով գողեր» ու քրեական այլ հեղինակություններ:
Պաշտոնյան մասնավորապես գրել է.
«Զանգվածային լրատվության որոշ միջոցներ տեղեկատվություն են տարածել, թե Հայաստան են ժամանելու «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի մահվան տարելիցին մասնակցելու:
Ոստիկանությունը հայտարարում է, որ այդ լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը. քրեական աշխարհի ներկայացուցիչները մշտապես գտնվում են ոստիկանության տեսադաշտում և նրանց յուրաքանչյուր տեղաշարժ վերահսկվում է իրավապահների կողմից՝ ինչպես օպերատիվ իրավիճակի կայունության, այնպես էլ օրենքի և օրինականության ապահովման նպատակով»:
Նշենք, որ քրեական հեղինակություն Արմեն Հարությունյանը, նույն ինքը` Արմեն Կանևսկուն «օրենքով գող» տիտղոսը շնորհվել է 1997թ-ին, իսկ «թագադրվել է» նա 2000թ-ին ամենաազդեցիկ գողեր, արդեն հանգուցյալ Դեդ Հասանի և Զախարի Քալաշովի` Շաքրո-կրտսերի հովանավորությամբ: Նա մահացել է 2010թ-ի դեկտեմբերի 18-ին Աստրախանի դատապարտյալների հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: