18/12/2014 11:51
Վարչապետ. Ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում
«Երեկ օրվա երկրորդ կեսից և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում»,- այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, միաժամանակ նշեց, որ իրենք անհանգստացած են փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով, ինչպես նաև՝ սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով. շաքարավազը, ալյուրը և սպառման այլ ապրանքերի գծով գնաճն ակնհայտ էր:
Հովիկ Աբրահամյանը հաղորդեց նաև, որ նախօրեին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների և տնտեսարողների հետ. միջազգային գործընկերները լիովին աջակցում են` արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման քայլերին:
Հ. Աբրահամյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարեց մանրամասն ուսումնասիրել այս ապրանքատեսակների առևտուրը և դրանց վերաբերյալ ամենօրյա կտրվածքով տեղեկատվություն ներկայացնեն: