18/12/2014 14:37
Յուրի Վարդանյանի որդին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 17-ին կայացած նիստում Յուրի Վարդանյանի որդուն՝ Դավիթ Վարդանյանին, պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու մասին որոշում է կայացրել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով՝ 1.5 տարի ազատազրկման մեջ գտնվող Դավիթ Վարդանյանը մոտ 2 ամիս գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղ ստացել է հարկադիր բուժում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը և «թմրամիջոցների մաքսանենգությունը» հատկանիշներով:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նախկին նախարար, դեսպան Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման: