19/12/2014 15:25
ՀՀԿ պատգամավոր. Դրամի արժեզրկման մեղավորն Ամերիկան էր ու Ռուսաստանը
«ԱՄՆ տնտեսության աշխուժացման արդյունքում դոլարն ուժեղանում է, իսկ մնացած արժույթներն՝ արժեզրկվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ հավելելով, նաև, որ դոլարի ուժեղացումը, նաև նավթի գների նվազումը ազդել են ռուսական ռուբլու վրա:
Ըստ նրա, դրամի էական արժեզրկումը հայաստանյան ծագում չուներ և, Հայաստանը լինելով փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր, ենթարկվում է խոշոր ֆինանսական ազդեցությունների:
Գ. Միանսյանը շեշտեց, որ ստեղծված իրավիճակի վրա ազդեց աժիոտաժային դրսևորումները, որոնք առաջացնում էին այն մարդիկ, որոնք չունեին համապատասխան ունակություն, կարողություն և գիտելիք, որպեսզի կարողանային արագ փոփոխվող իրավիճակում ճիշտ որոշումներ կայացնել, նրանք «չափազանց բարձր գնով ձեռք էին բերել դոլար և հիմա հայտնվել են ֆինանսական վատ վիճակում»:
Ըստ բանախոսի, շուկայում չհիմնավորված փոխարժեքի տատանողականությունը բերեց նաև որոշ ապրանքատեսակների գների բարձրացման, որը ևս կապված է աժիոտաժի հետ: