19/12/2014 09:30
ԿԲ-ն 16 վարույթ է հարուցել «սպեկուլյանտների դեմ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ ԱԺ դռնփակ նիստում Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, թե ԿԲ-ն 16 վարույթ է հարուցել «սպեկուլյանտների», հավանաբար` բանկերի ու տարադրամի փոխանակման կետերի նկատմամբ:
«Իհարկե անուններ չհնչեցին, բայց որ սպեկուլյատիվ մոմենտը բավական բարձր է եղել, դա ակնհայտ է»,- ասել է Մելքումյանը: