19/12/2014 13:52
Ջոն Հեֆֆերն. Դոլարի արժևորումը քաղաքականություն չէ
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, ով այսօր պաշտոնապես կավարտի իր լիազորությունների իրականացումը մեր երկրում, ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, որ դոլարի արժևորումը քաղաքականություն չէ, այլ՝ շուկայի միտումների թելադրանք:
«Փոխարժեքի տատանումները շուկայական ուժերի ազդեցությամբ են դրդված, որոնք պայմանավորված են մի շարք հանգամանքներով ` նավթի գնի անկում և այլն: Դա քաղաքական միջամտություն չէ»,- նշեց նա:
Դեսպանը նկատեց, որ անցնող շաբաթը բարդ շաբաթ էր, բայցև վստահություն հայտնեց, որ իրավիճակն անպայման կկայունանա:
«Ես չգիտեմ, թե երբ ու ինչ մակարդակում կձևավորվի փոխարժեքը, բայց վստահ եմ` ժամանակի ընթացքում կայունություն կլինի»,- ընդգծեց ամերիկացի պաշտոնյան: