19/12/2014 12:14
Ղազախստանի Սենատը վավերացրել է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, հավանության է արժանացրել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագիրը:
Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը հայտարարել է, որ ՀՀ-ի՝ ԵՏՄ 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի նախագահների կողմից 2014-ի հոկտեմբերի 10-ին:
Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետությունը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ:
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանը պարտավորություններ է ստանձնում, որոնք նախատեսված են 2014-ի մայիսի 29-ի պայմանագրով, ինչպես նաև Մաքսային միության ու ընդհանուր տնտեսական տարածքի իրավական բազայով:
Նա նշել է, որ ինտեգրացիոն գործընթացում Հայաստանի մասնակցության արդյունքում հեռանկարում ակնկալվում են նշանակալի օգուտներ: