19/12/2014 13:36
Մսամթերքն էժանացել է, հացամթերքը` թանկացել
Մսամթերքի շուկայում գնանկում է արձանագրվել, իսկ հացամթերքի շուկայում գնաճ: Այս մասին լրագրողներին հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Հացամթերքի և կաթնամթերքի շուկայում., նրա խոսքով, տեղի է ունեցել գնաճ. Հացամթերքի գնաճը կազմել է 0. 5 տոկոս, կաթնամթերքի գնաճը՝ 2.3 տոկոս:
Նա նաև նշեց, որ հոկտեմբեր ամսվա համեմատ 1.3 տոկոս գնաճ է արձանագրվել, իսկ վերջին երեք ամիսների գնաճը կազմել է 2.7տոկոս:
Գ. Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայաստանում ամեն տարվա դեկտեմբերին գնաճ է արձանագրվում, սակայն դեկտեմբերի ամփոփ տվյալները դեռևս չկան: