19/12/2014 18:42
Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա
Դեկտեմբերի 22-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: