19/12/2014 12:28
Պետական Երիտասարդական նվագախումբը հերթական անակնկալն է պատրաստել
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն իր հերթական անակնկալն է մատուցել հայ հանդիսատեսին: Ամանորին ընդառաջ՝ նվագախումբը ներկայցնում է իր NON - STOP համերգաշարի նոր շարքը: Այս մասին Aysor.am-ին հայտնում են ՀՊԵՆ-ի մամլո ծառայությունից:
Տոների առթիվ՝ երիտասարդական նվագախումբը պատրաստել է Cartoon նոն ստոպ և Հայֆիլմ նոն ստոպ համերգային ծրագրերը, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 27-ին և 28-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Cartoon նոն ստոպ համերգների սկիզբը նախատեսված է ժամը 15.00-ին, որը նախատեսված է մանուկների համար:
Իսկ ահա Հայֆիլմ նոն ստոպ նախագծի ժամանակ առաջին անգամ կհնչեն հայկական հայտնի ֆիլմերի՝ «Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան), «Ճերմակ անուրջներ» (Տիգրան Մանսուրյան), «Պեպո» (Արամ Խաչատրյան), «Քաոս» (Էդվարդ Միրզոյան) և ուրիշ մեղեդիներ։ Ընդհանուր առմամբ կներկայացվի 17 հայկական ֆիլմի երաժշտություն։ Հայֆիլմ նոն ստոպ նածագծի սկիզբը նախատեսված է ժամը 19.00-ին։
Հայֆիլմ նոն ստոպի գլխավոր հովանավորն է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, իսկ Cartoon նոն ստոպինը՝ «Տաշիր պիցան»։ Գլխավոր հովանավորն է Վիվա Սել ընկերությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Նոն ստոպ համերգաշարը մեկնարկել է 2012թ. Հոլիվուդ նոն ստոպ նախագծով, որը սիրվեց հանդիսատեսի կողմից՝ հավաքելով երաժշտասերների մեծ լսարան։