19/12/2014 09:43
Բելառուսի խորհրդարանն այսօր քննարկելու է ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության համաձայնագիրը
Բելառուսի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվելու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագիրը: Այս մասին «Հայկական Ժամանակին» ասել է Բելառուսի ԱԺ տեղեկատվական վարչության պետ Վիտալի Երմոլովիչը:
Վերջինս չի ցանկացել քվեարկության արդյունքների մասին որևէ կանխատեսում անել՝ ասելով, որ պետք է սպասել պաշտոնակն արդյունքերին, ակնհայտ է, որ Բելառուսը կվավերացնի համաձայնագիրը: «Այսպիսով, կարելի է ասել, որ հունվարի 1-ից Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այս փաստի կապակցությամբ ինչպես լավատեսական, այնպես էլ հոռետեսական կանխատեսումներ կան, իսկ թե ո՞րը կդառնա իրականություն ցույց կտա ժամանակը»,- գրել է թերթը: