19/12/2014 09:07
Երթուղայինների վարորդների գործադուլի կազմակերպիչները գծատերերն են
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Մեր ունեցած վստահելի տեղեկություններով՝ երթուղային գծերի վարորդների գործադուլի կազմակերպիչները հենց գծատերերն են և «Փոխադրողների միություն» կոչեցյալը, ու ի սկզբանե գործադուլը ծրագրվել էր՝ հենց ուղեվարձը բարձրացնելու նպատակով:
Այդ շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ ծրագրված է ամանորյա տոների ընթացքում Երևանում կազմակերպել տրանսպորտային կոլապս, որպեսզի քաղաքապետարանն այլ ելք չունենա, քան բարձրացնել ուղեվարձը»: