19/12/2014 14:30
Բողոքի ակցիա՝ Կառավարության մոտ. Գնաճ, թանկացումներ
Այս պահին կառավարության շենքի մոտ ընթանում է բողոքի ակցիա: Մի խումբ երիտասարդներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թանկացումների։
Նրանք պահանջում են անհապաղ իջեցնել ապրանքների գները և կայունացնել տնտեսական շուկան:
Ակցիայի մասնակիցները սպառնում են, որ կբոյկոտեն բոլոր օլիգարխների խանութները։
Այն պահին, երբ ակցիայի մասնակիցները ելույթ էին ունենում, կառավարության շենքից դուրս եկավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
Երիտասարդները սկսեցին նրա հետևից բղավել՝ «Լֆիկ-Լֆիկ, ամոթ»։ Նա ոստիկանների ու իր թիկնապահների ուղեկցությամբ արագ նստեց իր մեքենան ու հեռացավ: