20/12/2014 14:00
Ա. Աշոտյան. Հաջորդ տարի ևս դպրոցներում կդասավանդվի շախմատ առարկան
2014 թվականից Հայաստանի հանրակրթության դպրոցներում մեկնարկեց ազգային երգի ու պարի դասավանդման պիլոտային ծրագիրը, որի նպատակն է նպաստել ազգային մակույթի զարգացմանը և սերունդներին դաստիարակել ազգային ոգով: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով, որ դա կնպաստի դաստիարակության խնդիրների լուծմանը:
Նախարարի խոսքով` ծրագիրը փորձնական գործում է մի քանի դպրոցներում, իսկ հաջորդ տարի կընդլայնվի դպրոցների ցանկը:
Նախարարության աջակցությամբ դպրոցներում դասավանդվում է նաև շախմատ առարկան, որը չի պատկանում պարտադիր դասավանդվող առարկաների շարքում:
«Երեխաները շախմատ առարկան ուսումնասիրում են` ըստ ցանկության»,- ասաց նախարարը` հստակեցնելով, որ այս տարի ավարտվել է արդեն եռամյա ծրագիրը ամբողջությամբ: «Հաշվի առնելով այն մեծ ռեզոնանսը և հետաքրքրությունը, որը ցուցաբերել է այս առարկան, այն կշարունակվի նաև հաջորդ տարի»,- ասաց նախարարը:
Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ հաջորդ տարվա համար նախատեսվող ծրագրերին կանդրադառնա հունվարին կայանալիք մամլո ասուլիսում: