20/12/2014 11:53
«Զվարթնոցում» խուճապ է հասունանում
Այս պահի դրությամբ «Զվարթնոց» օդանավակայանում դեռ վայրէջք չի կատարել երկու ինքնաթիռ` Մին Վոդիից ժամանող, որը պետք է իջներ, ըստ չվացուցակի՝ 09.45-ին, և Ռոստովի չվերթը, որը պետք է վայրէջք կատարեր 09.55:
Aysor.am-ին ահազանգած քաղաքացին տեղեկացրեց, որ օդանավակայանի ժամանումների հատվածում խուճապ է հասունանում, քանի որ հստակ տեղեկատվություն այս պահին չկա` օդանավերը, ի վերջո, կկարողանա՞ն վայրէջք կատարել, թե կուղորդվեն այլ օդանավակայան:
Aysor.am-ի հետ զրույցում «Զվարթնոցի» մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը հավաստիացրեց, թե որևէ վախենալու իրավիճակ իրականում չկա, ուղղակի եղանակային պայմանները` մառախուղը, թույլ չեն տալիս վայրէջք կատարել: Բայց մի փոքր անց նոր հայտնի կլինի` նրանց վայրէջքը կթույլատրվի, թե օդանավերը կուղորդվեն այլ օդանավակայան: