20/12/2014 10:09
«Ինեկոբանկի» տնօրենը հրաժարական չի ներկայացրել
«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Տնօրենը իր աշխատավայրում է»,-Aysor.am-ին փոխանցեցին «Ինեկոբանկից»` ի պատասխան մամուլում առկա տեղեկությունների , թե բանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել դեռևս դեկտեմբերի 17-ին:
Բացի այս` «Ինեկոբանկ» ՓԲԸ տնօրինությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
Այսօր մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են տեղեկատվություն, ըստ որի «Ինեկոբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը հրաժարական է տվել։
Հավաստիացնում ենք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։