20/12/2014 09:34
Վարչապետն ասել է, որ Երևանում տրանսպորտը չի թանկանալու
Երեկ՝ մինչև ՀՀԿ ԳՄ նիստի մեկնարկը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարճ զրուցել է լրագրողների հետ: «Հայկական Ժամանակի» փոխանցմամբ, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը նշել է, որ գազալցակայաններում գազի գինը 230 է, Աբրահամյանը չի համաձայնվել. «Ճիշտ չեք ասում, ես բոլոր տեղերը մարդկանց ուղարկել եմ, ստուգել ենք՝ կա 200 դրամով ու 210 դրամով, հիմնականում 200 դրամով»,- ասել է նա:
«Հայկական Ժամանակի» թղթակիցը հետաքրքրվել է՝ Երևանում բարձրանալո՞ւ է տրանսպորտի սակագինը, ինչին վարչապետը բացասական պատասխան է տվել: