20/12/2014 13:38
Առաջին եռամսյակի ընթացքում դոլարի արժևորում չի լինի. Տնտեսագետ
Հաջորդ տարվա գոնե առաջին եռամսյակի ընթացքում դոլարի արժևորում չի լինի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով դոլար-դրամ փոխարժեքի տատանումների մաիսն, ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նրա կանխատեսմամբ՝ մեկ դոլարի արժեքը կլինի 450-455 դրամ:
Վ. Խաչատրյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը երկու պատճառ ունի. Առաջինը՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն են, իսկ երկրորդը՝ հայկական իրականության որոշ գործոններ:
«Այս խնդիրը գեոէկոնոմիկ է, իսկ Հայաստանն էլ այդ ամենի կրողն է»,- նկատեց նա: