22/12/2014 17:06
Ստեղծվել է արագ արձագանքման խումբ. Ֆիննախ
ՀՀ Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված օրենսդրական դաշտում և մաքսային ընթացակարգերում կատարված փոփոխություններին հասարակությանը, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին իրազեկելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնում ստեղծվել է արագ արձագանքման խումբ:
Անդամակցության վերաբերյալ բոլոր հարցերով կարելի է զանգահարել 060 544 444 հեռախոսահամարով: