22/12/2014 11:40
Պորոշենկոն շնորհակալ է ԱՄՆ-ին՝ Ղրիմի դեմ պատժամիջոցների համար
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ և շնորհակալություն հայտնել՝ «Ուկրաինայում ազատության աջակցման» բանաձևը ընդունելու համար:
Newsru.com-ի փոխանցմամբ, Կոնգրեսի կողմից ընդունված այդ բանաձևը թույլ է տալին նախագահ Բարաք Օբամային նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որոնք տարածվելու են նաև Ղրիմի վրա:
Նոր պատժամիջոցներն արգելում են ամերիկյան արտադրանքի, տեխնոլոգիաների և ծառայությունների արտահանում Ղրիմի թերակղզի, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է որևէ գործունեություն ծավալել Ղրիմի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ: