23/12/2014 15:25
Բաքվում հաղթելը մեզ համար պատվի հարց է. Հրաչյա Ռոստոմյան
«Տարին շատ լավն էր, գերազանց մրցելույթներ ունեցանք միջազգային մրցասպարեզում»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Ըստ Ռոստոմյանի՝ ադրյունավետության լավագույն ապացույցը ՄՕԿ նախագահի այցն էր Հայաստան:
ՀԱՕԿ նախագահը խոսեց նաև Բաքվում տեղի ունենալիք Եվրոպական խաղերի մասնակցության մասին՝ նշելով, որ բոլոր խնդիրները արդեն լուծված են, բայց որոշումը դեռ կայացված չէ: Այն հավանաբար կկայացվի հաջորդ տարվա փետրվարին: Ռոստոմյանի կարծիքով՝ Բաքվում մեդալներ ունենալն ու հայկական դրոշը պարզելը մեծ պատիվ կլինի:
Ռոստոմյանը ամփոփեց նաև օլիմպիական խաղերը: Հատկապես խոսելով օլիմպիական պատանեկան խաղերում հայկական կողմի հաջողությունների մասին՝ նա մատնանշեց, որ եղան չեմպիոններ, փոխչեմիպիոններ, բրոնզե մեդալակիրներ:
Հ. Ռոստոմյանը նշեց, որ ինքն ու հայկական սպորտով մտահոգ շատ մարդիկ համոզված են, որ Հայաստանում հայ մարզիկների համար մարզումները պետք է անվճար լինեն:
«ՀԱՕԿ-ին պատկանող բոլոր մարզաբազաներում, մարզադահլիճներում, մարզական կառույցներում, նույնիսկ օֆիսներում, ամեն տեղ մարզիկների մարզումները, կեցությունը, ամեն ինչ բացարձակ անվճար է»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը: