23/12/2014 09:07
Հունվարի վերջից համաժողովրդական շարժումը լայն թափով կվերսկսվի
«Հրապարակի» տեղեկություններով, համաժողովրդական շարժումը լայն թափով կվերսկսվի հունվարի վերջից: Շարժման լիդերությունը ստանձնած Գագիկ Ծառուկյանը մտադիր է այդ գործընթացին մեծ հնչեղություն հաղորդել և պլանավորում է համաժողովրդական շարժմանը միացած բոլոր ուժերի ու հասարակական կառույցների մասնակցությամբ մեծ ժողով հրավիրել և քննարկել հետագա անելիքները:
Օրը դեռ որոշված չէ, բայց, նախնական տեղեկություններով, պլանավորել են հունվարի 20-ին: Ազատամարտիկների դաշինքի անդամ Մանվել Եղիազարյանը երեկ «Հրապարակի» լրագրողի հետ զրույցում չի հերքել այս տեղեկությունը, ասելով, որ իրեն էլ են նման բան ասել: