23/12/2014 09:30
Աներձագը՝ փոխմարզպետ
Օրերս Վայոց ձորի նորանշանակ մարզպետ՝ ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի առաջարկով վարչապետ Հովիկ Աբրահամյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Վայոց ձորի փոխմարզպետ Արամ Գրիգորյանին:
«Ժամանակի» տեղեկություններով՝ մարզպետը փոխմարզպետի թափուր տեղի համար արդեն իսկ հավակնորդ ունի, և նա իր աներձագն է՝ Վասիլ Ասլանյանը, ով Սարգսյանի մարզպետ նշանակվելուց հետո Վայքի քաղաքապետի պաշտոնակատարն է: