23/12/2014 17:20
2015թ-ից «դրախտի դռներ» Հայաստանի համար չեն բացվելու
«Ռուբլու անկայունության պատճառով Հայաստանի արտահանման ծավալները զգալի վնասներ կրեցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:
Նա նաև առաջարկում է Ռուսաստանի հետ դոլարով առևտուր անել. բիզնեսն է թելադրում քաղաքականությանը:
Բանախոսը Հայաստանից արտահանումները բաժանեց երեք խմբի` հանքահումքային ապրանքները, որոնք կազմում են ՀՀ արտահանումների 65 տոկոսը, երկրորդ տեղում` թեթև արդյունաբերական և սննդի արտահանումն է, երրորդ խմբում` ՏՏ ոլորտը:
Ինչ վերաբերում է 2015 թ-ից Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, ապա Րաֆֆի Մխչյանը վստահեցրեց, որ 2015 թ-ից Հայաստանի համար դրախտի դռները չեն բացվելու, լինելու են միայն արտահանման պայմանների դյուրացում, սակայն դեռևս պարզ չէ, թե Վրաստանը, որպես տրանզիտային երկիր, որքան կսահմանի իր տարածքով ապրանքների տրանզիտի գինը: