24/12/2014 09:55
Ռուսական խոշոր ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում պետական գնումների ընթացակարգով
Հայ գործարար համայնքից ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում ռուսական մի քանի խոշոր ընկերություններ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանում պետական բյուջեով իրականացվող գնումների ընթացակարգերով: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակը»։
«ՀՀ պետբյուջեի միջոցներով տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների գնումներ են արվում սկսած գրենական պիտույքներից եւ կենցաղային ապրանքներից, վերջացրած ավտոմեքենաներով ու սարքավորումներով: ՀՀ–ի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո այդ գնումների մրցույթներին ռուսական ընկերությունների մասնակցությունը պետք է խիստ պարզեցվի: Իսկ վերջիններս իրենց ֆինանսական հնարավորություններով կարող են ուղղակի ճզմել մեր ընկերություններին»,- հավելել է թերթը: